Իրան

Արաղչին արձագանքել է Իրանի դեմ պատերազմի համար 200 միլիարդ դոլարի պահանջի մասին հրապարակումներին

1 րոպեի ընթերցում

Արաղչին արձագանքել է Իրանի դեմ պատերազմի համար 200 միլիարդ դոլարի պահանջի մասին հրապարակումներին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Իրանի դեմ պատերազմի հետագա ֆինանսավորման համար Պենտագոնի կողմից ավելի քան 200 միլիարդ դոլարի բյուջետային պահանջի մասին հրապարակումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թեմային Արաղչին անդրադարձել է X-ում գրառմամբ։

«Մենք ընդամենը երեք շաբաթ է՝ այս ընտրովի պատերազմի մեջ ենք, որը պարտադրվել է թե՛ իրանցիներին, թե՛ ամերիկացիներին։ Այս 200 միլիարդ դոլարը սառցաբեկորի գագաթն է։ Հասարակ ամերիկացիները կարող են շնորհակալություն հայտնել Բենիամին Նեթանյահուին և Կոնգրեսում նրա սպասավորներին տրիլիոն դոլարանոց «Իսրայելն առաջնահերթ է» հարկի համար, որը շուտով կհարվածի ԱՄՆ տնտեսությանը», - նշվում է գրառման մեջ։

Washington Post-ը, հղում անելով վարչակազմի բարձրաստիճան աղբյուրի, գրել էր, որ այս գումարը զգալիորեն գերազանցում է ռազմական արշավի համար ծախսերի՝ ավելի վաղ հրապարակված թվերը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Սպիտակ տունը հրաժարվել են թերթին մեկնաբանություններ տալ այս առնչությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում