Պենտագոնը 200 միլիարդ դոլար է խնդրում Իրանի դեմ պատերազմի համար. Washington Post

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը Սպիտակ տան հաստատմանն է ուղարկել ավելի քան 200 միլիարդ դոլարի բյուջետային պահանջ՝ Իրանի դեմ պատերազմի հետագա ֆինանսավորման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան աղբյուրի։

Թերթը նշում է, որ այս գումարը զգալիորեն գերազանցում է ռազմական արշավի համար ծախսերի՝ ավելի վաղ հրապարակված թվերը։ Լրացուցիչ ֆինանսավորման նպատակների թվում նշվում է սպառազինությունների և զինամթերքի չափազանց կարևոր կատեգորիաների արտադրության «շտապ» ավելացումը։

Washington Post-ը գրում է, որ սա գերատեսչության բյուջետային կարիքների առաջին գնահատումը չէ, որն առաջարկվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում, սակայն եթե պահանջը Կոնգրես ուղարկվի այս չափով, ապա դա «հավանաբար կհանգեցնի խոշոր քաղաքական մարտի»։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Սպիտակ տունը հրաժարվել են թերթին մեկնաբանություններ տալ։

Հայերեն English Русский

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը