Իրան

ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը

ԱՄՆ Սենատը կրկին մերժել է այն բանաձևը, որը պահանջում էր, որ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար ստանա Կոնգրեսի հավանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Hill պարբերականը հաղորդում է, որ բանաձևին կողմ է քվեարկել 47 օրենսդիր, դեմ՝ 53։

Դեմոկրատ սենատոր Քորի Բուքերի կողմից ներկայացված բանաձևը պահանջում էր, որ ԱՄՆ նախագահը «դուրս բերի Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանի տարածքում կամ նրա դեմ մարտական ​​գործողություններից, եթե միայն դա հստակ չի թույլատրվել պատերազմի հայտարարմամբ կամ ռազմական ուժի կիրառման հատուկ թույլտվությամբ»։

ԱՄՆ կոնգրեսականները չեն թույլատրել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառում։

Կոնգրեսում հանրապետականների ճնշող մեծամասնությունը պաշտոնապես աջակցում է Սպիտակ տան գործողություններին։

Նրանց կարծիքով, Թրամփը, ինչպես և ցանկացած այլ նախագահ, իրավունք ունի ռազմական լիազորությունների մասին օրենքին համապատասխան սահմանափակ ռազմական հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի պաշտոնական թույլտվության։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում