Ադրբեջան

Մենք չենք կարող կայացնել որոշումներ, որոնք կխարխլեն հաստատված խաղաղությունը․Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Մենք չենք կարող կայացնել որոշումներ, որոնք կխարխլեն հաստատված խաղաղությունը․Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը չի կարող կայացնել որոշումներ, որոնք կխարխլեն Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ, անդրադառնալով Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների լուծմանը։

«Մենք չենք կարող որոշումներ կայացնել, որոնք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը կխարխլեն, կփլուզեն, մեզ կվերադարձնեն կոնֆլիկտի տրամաբանության մեջ»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղից տեղահանված անձինք, ի դեմս Հայաստանի Հանրապետության, ունեն պետություն

«Պետք է վերջ տրվի դեգերումներին, պանդխտությանը։ Մեր ամբողջ ռազմավարությունը հիմնված է  նրա վրա, որ դուք՝ և ֆիզիկական, և հոգեբանական իմաստով, տնավորվեք  ՀՀ-ում և մենք այս պետությունը, որը մեծ բարեբախտություն է հայ ժողովրդի համար, իրար հետ դարձնենք ավելի բարեկեցիկ, ավելի ապահով ու անվտանգ, և ի վերջո գոյատևման տրամաբանությունից դուրս գանք դեպի բարեկեցության, զարգացման ու խաղաղության տրամաբանություն»,-նշեց Փաշինյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում