Մարտի 19-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 մարտ,  2026           

Կառավարություն

Ժամը 11։00–ին տեղի կունենա Կառավարության նիստ

ՀՀ ԱԺ

Ժամը 14:00-ին ԱԺ 314 դահլիճում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Ժամը 14:00-ին 114 դահլիճում տեղի կունենա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Ժամը 15:30-ին 214 դահլիճում արտահերթ նիստ կհրավիրի  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահի նախասրահում տեղի կունենա 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը։

Գիրքը կազմվել է նրա հարազատների, ընկերների, զինակիցների, հրամանատարների հիշողությունների հիման վրա՝ ներկայացնելով Հայկազի կյանքը, արժեքներն ու հերոսական մարտական ուղին։

Միջոցառման ընթացքում կներկայացվի գրքի ստեղծման պատմությունը, կհնչեն հիշողություններ Հայկազի մասին։ Շնորհանդեսին ներկա կլինեն նրա հարազատները, ընկերները, զինակիցներն ու հրամանատարները։

Միջոցառման շրջանակում կցուցադրվի նաև փաստավավերագրական ֆիլմ Հայկազ Մկրտչյանի կյանքի և 2 պատերազմներում նրա անցած մարտական ուղու մասին։

Կլինենք երախտապարտ ձեր ներկայության և միջոցառման լուսաբանման համար։

Ժամը 12:00-ին Ագեան արվեստի պատկերասրահում (Փարամազ Ավետիսյան մասնաշենք, 4-րդ հարկ) կկայանա պանելային քննարկում՝ «Ինչո՞ւ են մարդիկ գերածախսում» թեմայով։

Ինչո՞ւ են մարդիկ հաճախ ծախսում ավելին, քան իրականում նախատեսել էին։ Ի՞նչ դեր ունեն զեղչերը, նորաձև միտումները, հույզերը և շուկայական ազդակները մեր ֆինանսական որոշումների կայացման գործընթացում։ Այս հարցերը կքննարկվեն պանելային քննարկման ընթացքում, որը կմիավորի տնտեսագիտության, վարքագծային գիտության և մարքեթինգի ոլորտների փորձագետներին։

Քննարկման նպատակն է բացահայտել այն հիմնական գործոնները, որոնք ձևավորում են սպառողների ծախսային վարքագիծը։ Մասնակիցները կանդրադառնան կոգնիտիվ կողմնակալություններին, վարքագծային օրինաչափություններին, մարքեթինգային ռազմավարություններին և լայն մակրոտնտեսական միտումներին, որոնք ազդում են ինչպես անհատների ֆինանսական որոշումների, այնպես էլ շուկաների դինամիկայի վրա։

Մոդերատոր՝ Գուրգեն Ասլանյան, Ph.D 

Բանախոսներ՝

• Հայկ Քամալյան, Ph.D • Վարդան Բաղդասարյան, Ph.D • Լևոն Բաղդասարյան, MBA

Սպորտ

ժամը 17։30-ին «Marcossiani Music hall»-ում (Հասցե Պարոնյան 28Ա)  կկայանա հայկական սպորտի վառ անհատականություններից մեկի՝ կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանին նվիրված նոր երգի և տեսահոլովակի շնորհանդեսը։

Երեկոյի ընթացքում տեղի կունենա «Միշտ առաջ» վերնագրված երգի և տեսահոլովակի պրեմիերան, որը կատարում է երգիչ Էդո Բառնաուլսկին: Ստեղծագործությունը ձոն է Կամո Ունանյանի անցած փառահեղ մարզական ուղուն, նրա կամքին և հաղթանակներին։

Տեսահոլովակն արտացոլում է չեմպիոնի տպավորիչ մենամարտերը և այն անկոտրում կամքը, որը նրան բերել է միջազգային ճանաչման։

Երեկոյի ընթացքում կլինի նաև հյուրասիրություն։

Հարգելի լրատվամիջոցներ, միջոցառմանը ներկա գտնվելու և լուսաբանելու խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 094 561819։

Հայերեն Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը