Ադրբեջան

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին մարտի 17-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը և երկկողմ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կողմերը մասնավորապես անդրադարձել են ադրբեջանական տարածքի նկատմամբ անօդաչուների գրոհի դեպքին։ 

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության համաձայն, նախարարներն ընդգծել են քաղաքացիական օբյեկտներին հարվածներ թույլ չտալու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայտարարել են տարածաշրջանում ռազմական լարվածության շուտափույթ դադարեցմանը և առկա խնդիրների բացառապես քաղաքական ու դիվանագիտական ​միջոցներով ​կարգավորմանն աջակցելու մասին։

«Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Españolفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում