ԱՄՆ Gerald R. Ford ավիակիրը կժամանի Կրետե կղզու  ռազմածովային բազա. Reuters

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան  USS Gerald R. Ford ավիակիրը, որը մասնակցում է  Իրանի դեմ ռազմական գործողությանը, կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազա: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը։

Ամերիկայի ամենանոր և աշխարհի ամենամեծ ավիակիրը ներկայումս գտնվում է Կարմիր ծովում: Reuters-ի հետ անոնիմության սկզբունքով խոսացած երկու պաշտոնյաները հայտնել են, որ այն ժամանակավորապես կմեկնի հունական Կրետե կղզու Սուդա ծովածոց:

Հայտնի չէ, թե ավիակիրը որքան ժամանակ կմնա Կրետեում:

Մարտի 12-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է USS Gerald R. Ford ավիակրում հրդեհի մասին։ The New York Times-ի տվյալներով՝ հրդեհը չեն կարողացել մարել ավելի քան 30 ժամ:

Reuters-ի զրուցակիցները հայտնել են, որ նավի գլխավոր լվացքատանը բռնկված հրդեհից ստացած վնասվածներից բուժօգնություն է ստացել մոտ 200 նավաստի: Հրդեհը վերահսկողության տակ վերցնելու համար ժամեր են պահանջվել և վնասվել է մոտ 100 քնելու տեղ:

Ford-ը, որի վրա կա ավելի քան 5000 նավաստի, ունի ավելի քան 75 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ կործանիչներ, ինչպիսիք են F-18 Super Hornets-ը:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները