Մարտի 18-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 մարտ,  2026           

Պետական կառույցներ

ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանի ասուլիսը։

ԹԵՄԱ.-Կենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխությունները։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12։30-ին Փրայմ Հոլում տեղի կունենա Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսը, որը մշակվել է հայաստանյան և օտարերկրյա առաջատար փորձագետների մասնակցությամբ։

Միջոցառումը կհեռարձակվի ուղիղ եթերում։ Այն լուսաբանելու համար ԶԼՄ-ներին կտրամադրվի ուղիղ եթերի բաց հղումը։ Տեղում լուսաբանում և հարցազրույցներ նախատեսված չեն։

Ժամը 15:30-ին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի «Սաթենիկ Սաֆարյան» սրահում (Հրաչյա Ներսիսյան 7) «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ համատեղ, կհյուրընկալի ACT for Children նախաձեռնության պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանում։ ACT for Children-ը գլոբալ հանրային նախաձեռնություն է: Այցելող պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ՝ ACT for Children նախաձեռնությունից, «Servier», «Amgen» կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Երեխաների քաղցկեղի միջազգային կազմակերպության և Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերության ներկայացուցիչներ։ Նրանք կհանդիպեն Հայաստանի գործընկերների՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ներկայացուցիչների հետ՝ դիտարկելու արձանագրված առաջընթացը, փոխանակելու փորձառություն և քննարկելու համագործակցության նոր հնարավորություններ՝ Հայաստանում մանկական քաղցկեղի բարձրորակ և կայուն բուժօգնության զարգացման նպատակով։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն, +37498832263 :

Մամուլի ակումբներ

ժամը 12.00- ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան առցանց տեսակամուրջ ռուս քաղաքագետ-ամերիկագետ, հրապարակախոս Մալեկ Դուդակովի մասնակցությամբ։ Թեմա՝ Մերձավորարևելյան ճգնաժամն ու տարածաշրջան- ԱՄՆ հարաբերությունները։

Ինչպե՞ս կանդրադառնա Մերձավոր Արևելքում ներկայիս ճգնաժամը տարածաշրջանի երկրների և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ հարաբերությունների վրա։ Արդյոք սանձազերծված հակամարտությունը կազդի Ամերիկայի ակտիվության վրա աշխարհի այլ տարածաշրջաններում, և ինչպես կզարգանան իրադարձությունները։

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։

Սպորտ

Ժամը 11։00-ից Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան 5-րդ միջազգային հուշամրցաշարը: Եզրափակիչները՝ ժամը 16:00-ից:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան