Իրավունք

Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման աշխատանքներում 2016-ին առկա են եղել թերություններ․ պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման աշխատանքներում 2016-ին առկա են եղել թերություններ․ պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականին Սպիտակի համայնքի Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են եղել թերություններ։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ շինարարական ընկերության կողմից ջրագծերի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված կարգով իրականացված աշխատանքների ընթացքում օգտագործված ապրանքների փաստացի չափերը դրանց վերաբերյալ փաստաթղթերում նշված չափային մեծություններին չեն համապատասխանում, ինչի հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 8 մլն 232 հզր 565 ՀՀ դրամ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ քրեական վարույթի նաախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում