ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ օգնելու հակազդել ընտրություններին ընդառաջ սպասվող սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ օգնելու հակազդել սպառնալիքներին, որոնք ակնկալվում են երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Եվրամիության դիվանագիտական ծառայության պաշտոնական կայքը, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Հետևելով Հայաստանի խնդրանքին՝ Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կտեղակայի Հայաստանում՝ օգնելու հակազդել սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ակնկալվող սպառնալիքներին։ Մեր հարևանությամբ ժողովրդավարության դիմադրողականությանն աջակցելը շարունակում է չափազանց կարևոր մնալ։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»,- ասել է Կալասը։

Ավելի վաղ Եվրամիության ընդլայնման հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ ընտրություններին ընդառաջ սպասվող հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe 中文

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում