Մարտի 17-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 մարտ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 13:50-ին Կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 592592 (ներքին 0702):

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կառույցներ

Ժամը 11։00-ին ավտոապահովագրողների բյուրոյում տեղի կունենա Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի մամուլի ասուլիսը: 2026թ. ապրիլի 1-ից Հայաստանի ավտոապահովագրության ոլորտում սպասվում են կարևոր փոփոխություններ։ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի նախաձեռնությամբ զգալիորեն բարձրացվել են ապահովագրական հատուցումների առավելագույն սահմանաչափերը՝ նպատակ ունենալով ավելի լիարժեք պաշտպանել վարորդների և տուժողների շահերը։ Ի՞նչն է փոխվում. գույքային վնասների համար՝ սահմանաչափը 1.8 մլն դրամից դառնում է 2.5 մլն դրամ: Առողջական վնասների համար՝ սահմանաչափը 3.3 մլն դրամից դառնում է 3.5 մլն դրամ: Այս բարեփոխումների մանրամասները, դրանց ազդեցությունը շուկայի վրա և սակագների վերանայման հիմնավորումները ներկայացնելու նպատակով տեղի կունենա Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի ասուլիսը:

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծ, մանկագիր, նկարիչ Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» գրքի գինեձոնը:

Ժամը 17:00-ին Թեքեյան կենտրոնում տեղի կունենա հայ ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հուշ-երեկոն։ Արտավազդ Սահակյանը (1953–2025) հանդիսանում էր Հայաստանում պլաստիկ և միկրովիրաբուժության զարգացման հիմնադիրներից և իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել բժշկության այս ոլորտի ձևավորման ու զարգացման գործում։ 055 63 06 37։ 

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին։ Մենակատարներ՝ Ռոման Կիմ (ջութակ), Ռուբեն Կոզին (դաշնամուր)։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյան:։ +374 93 51 71 12:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան