ԵՄ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքին 458 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին

1 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը հայտարարել է Մերձավոր Արևելքին 458 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Դա պայմանավորված է տարածաշրջանում առկա հակամարտություններով, այդ թվում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմով, ինչպես նաև Լիբանանում Իսրայելի ռազմական արշավով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգնության մասին հաղորդագրություն է տարածել Եվրահանձնաժողովը։

Ըստ հաղորդագրության՝ 210 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրվի Սիրիային, 124 միլիոն եվրոյի՝ Պաղեստինին, 100 միլիոն եվրո կտրամադրվի Լիբանանին, 15,5 միլիոն եվրո՝ Հորդանանին և 8 միլիոն եվրո՝ Եգիպտոսին։

«Պատերազմից հյուծված Մերձավոր Արևելքում Եվրոպական միությունը քայլ է կատարում, մինչդեռ մյուսները հետքայլ են անում։ Մենք այժմ խոշորագույն դոնորն ենք, որը դեռ հումանիտար օգնություն է ուղղում աշխարհի ամենածանր ճգնաժամերին՝ օգնելով մարդկանց կյանքի ամենադժվարին պահին», - հայտարարել է ԵՄ հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Հաջա Լաբիբը։

Հայերեն فارسی Русский

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը