Երևան

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է գնել 69 տեխնիկա՝ սանմաքրման և աղբահանության ծառայությունները բարելավելու համար

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է գնել 69 տեխնիկա՝ սանմաքրման և աղբահանության ծառայությունները բարելավելու համար

Երևանի քաղաքապետարանը 2026 թվականին պլանավորում է գնել 69 տեխնիկա՝ սանմաքրման և աղբահանության ծառայությունները բարելավելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սիրելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը 2026 թվականին պլանավորում է գնել 69 տեխնիկա՝ սանմաքրման և աղբահանության ծառայությունները բարելավելու համար»,- ասել է Ավինյանը։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը տեղեկացրել է, որ Karcher ընկերության հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն անցած շաբաթ Լատվիայում ծանոթացել է քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 10 բազմաֆունկցիոնալ մեքենաների պատրաստման գործընթացին։ 

Նա հավելել է, որ այդ մեքենաներն ապրիլի վերջին կլինեն Երևանում։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում