Իրան

Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող․ ամերիկյան լրատվամիջոց

1 րոպեի ընթերցում

Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող․ ամերիկյան լրատվամիջոց

Մերձավոր Արևելքում շարունակվող հարվածների հետևանքով արդեն զոհվել է ամերիկացի առնվազն 13 զինվորական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պատերազմի երկու շաբաթների ընթացքում զոհվել է ամերիկացի 13  զինվորական, ծանր վիրավորվել են 10-ը, այլ կարգի վերքեր են ստացել 200 մարտիկներ, որոնցից 170-ն արդեն վերադարձել են ծառայության։

CNN հեռուստաալիքը մարտի 13-ին հայտնել էր առնվազն 11 ամերիկացի զինվորի զոհվելու մասին։ Մինչդեռ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ արդեն զոհվել և տուժել են ավելի քան 680 ամերիկացի և իսրայելցի զինվորականներ։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը մարտի 13-ին տեղեկացրել էր, որ Իրաքի արևմուտքում վթարված ամերիկյան K-135 լիցքավորող ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 4-ը զոհվել են, իսկ  երկուսի որոնումները շարունակվում են։ ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Քուվեյթի Աշ-Շուայբա նավահանգստում գտնվող մարտավարական կենտրոնին հարվածի հետևանքով զոհվել է ամերիկացի 6 զինվորական։ CNN-ի տվյալներով՝ ևս 1 մարտիկ ստացած վերքերից մահացել է Սաուդյան Արաբիայում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում