Ավստրալիան կոչ է անում ոչ առանցքային դիվանագետներին լքել Լիբանանը

2 րոպեի ընթերցում

Ավստրալիան հրահանգել է Լիբանանում գտնվող բոլոր ոչ առանցքային պաշտոնյաներին լքել երկիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին X-ում գրառման մեջ նշել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։

«Արտաքին գործերի և առևտրի նախարարությունը հրահանգել է Լիբանան գործուղված ոչ առանցքային ավստրալացի պաշտոնյաներին մեկնել՝ անվտանգային իրավիճակի վատթարացման պատճառով: Փոքր թվով ավստրալացի պաշտոնյաներ կմնան երկրում՝ ավստրալացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով», - նշված է գրառման մեջ:

Մեկ այլ գրառման մեջ Փենի Վոնգը հորդորել է ավստրալացիներին չճանապարհորդել Լիբանան՝ միևնույն ժամանակ կոչ անելով Մերձավոր Արևելքում գտնվող ավստրալացիներին հեռանալ այնտեղից։

Ավելի վաղ Ավստրալիայի կառավարությունը հրահանգել է Իսրայելում և Արաբական Միացյալ Էմիրություններում ծառայություն իրականացնող ավստրալացի ոչ առանցքային դիվանագետներին լքել այդ երկրների տարածքը։

Մերձավոր Արևելք

Ավստրալիան իր ոչ առանցքային դիվանագետներին հրահանգել է լքել Իսրայելը և ԱՄԷ-ն

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին՝ հաջակցություն Իրանի։ Իսրայելն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ՝ թիրախավորելով Բեյրութը և Լիբանանի հարավային շրջանները։ Հարվածների զոհ է դարձել գրեթե 690 մարդ։

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների զոհերի թիվը շուրջ 1350 է։

Հայերեն Русский