Մարտի 13-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 մարտ,  2026           

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մինսկ-Երևան տեսակամուրջ՝ «Կհաջողվի արդյոք Թրամփին Թուրքիային ներքաշել Իրանի հետ հակամարտության մեջ» թեմայով։ Մասնակիցները Մինսկում՝ քաղաքագետ Ալեքսանդր Շատկո, վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Կոզլով:

Մշակույթ

Ժամը 12:00-ին Եղիշե Չարենցի հուշարձան (Օղակաձև զբոսայգի, ռադիոտան հարևանությամբ): Մարտի 13-ին լրանում է Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակը: Օրվա առթիվ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը թանգարանը նախապատրաստել է տոնական միջոցառումներ. ժամը 12:00-ին՝ Եղիշե Չարենցի հուշարձան, ավանդույթի համաձայն՝ Ե.Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի գրողների միությունը, Երևանի Ե.Չարենցի անվան N67 հիմնական դպրոցը և մի խումբ չարենցասերներ այցելում են Եղիշե Չարենցի հուշարձան և հարգանքի տուրք մատուցում բանաստեղծի հիշատակին: Ժամը 13:30-ին՝ «Չարենց-նամե» պոեմի երկլեզու հրատարակության շնորհանդես, այս տարի հրատարակությունը համալրվեց պարսկերեն թարգմանությամբ՝ աջակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության։ Ժամը 11:00-18:00-ը՝ բացառիկ նմուշի ցուցադրություն՝ «Չգրված թուղթ», Եղիշե Չարենցի չգրված տետրակը՝ 1937 թվականին բանաստեղծի անտիպ ձեռագրերի հետ փրկել է Ռեգինա Ղազարյանը՝ շուրջ տասնյոթ տարի տակառի մեջ հողի տակ պահելով: Ցուցադրվում է առաջին անգամ: Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84:

Ժամը 16:00-ից Երեւանի Կապույտ մզկիթում /Մաշտոցի պող.12/ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակի առթիվ տեղի կունենան բանաստեղծի հիշատակին նվիրված արարողությունը եւ «Չարենց-նամե» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը եւ Եղիշե Չարենցի տուն–թանգարանը պատիվ ունեն հրավիրելու այս միջոցառմանը, որը տեղի կունենա Երեւանի Կապույտ մզկիթում:  

Ժամը 17:30-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում /Թամանյանական մասնաշենք/ կկայանա հատուկ միջոցառում նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան օրվան, որը կազմակերպվում է «ԱՐԱՐ» երգչախմբի հետ համագործակցությամբ: Միջոցառման շրջանակում կներկայացվի «Ձայնադարանը»՝ յուրօրինակ նախագծի մեկնարկը, որի նպատակն է ընթերցողներին հնարավորություն տալ լսելու Չարենցի պոեզիայի հիման վրա ստեղծված խմբերգերը՝ երգչախմբի կատարմամբ: Բացի այդ, մեծ ցուցասրահում կտեղադրվեն անլար ականջակալներ, որոնք ազատ օգտագործման հնարավորություն կընձեռեն օրվա ընթացքում՝ ընթերցողներին թույլ տալով ցանկացած պահի լսել երգչախմբի կատարումները՝ հիմնված տարբեր հեղինակների ստեղծագործությունների վրա: ՀԱԳ հանրային կապերի բաժին,  033 62 35 13:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան