Ըստ Արփինե Սարգսյանի՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման միջոցառումների իրականացման ժամկետները կախված են Հայաստանից

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում մշակվում է ճանապարհային քարտեզ, որպեսզի ՀՀ համապատասխան կառույցներն իրենց համար հստակեցնեն իրականացվելիք գործողությունների վերջնաժամկետները՝ քաղաքացիներին հնարավորին շուտ տեսանելի դարձնելով գործընթացի արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով վիզաների ազատականացման երկխոսության ժամկետների հարցին։

«Վիզաների ազատականացման երկխոսությունը, առաջին հերթին, նաև մեր քաղաքացիներին տարբեր հնարավորություններ տալու մասին է, ուստի այս տեսանկյունից ժամկետներն առավելապես Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, դաշտում են գտնվում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ԵՄ գործընկերների կողմից տրամադրված գործողությունների ծրագրում որևէ ժամկետային սահմանափակում չկա և հայկական կողմից է կախված, թե դրանք ինչ ժամկետում արագ և որակով կիրականացնի։

«Մի շարք գործողություններ մեր գնահատմամբ արդեն իսկ կատարված են, և վստահ եմ, որ երբ տեսնենք առաջին գնահատման զեկույցը, այնտեղ ևս կլինեն այդպիսի արձանագրումներ։ Կլինեն գործողություններ, որոնք այս պահի դրությամբ ընթացքում են, և մենք հանձնառություն ունենք շարունակելու, լիակատար ապահովելու դրանց իրականացումը։ Առավելապես կարևոր է, որ մենք այդ գործողություններն անելու ենք որակով, որովհետև ամբողջ ծրագիրն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում տարբեր ոլորտներ նոր ստանդարտ բերելն ու մեր քաղաքացիների կյանքի որակն ավելի բարելավելն է։ Հետևապես մենք ջանք չենք խնայելու այս տեսանկյունից»,-ընդգծեց նախարարը՝ հավաստիացնելով, որ մասնավորապես ներգերատեսչական մակարդակում ավելի պահանջկոտ մոտեցում է ցուցաբերվում և ավելի սեղմ ժամկետներ նախատեսվում տարբեր միջոցառումների կատարման համար։

 

 

 

 

 

 

Հայերեն English Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը