Իրան

Շվեյցարիան շարունակում է միջնորդի դեր կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան շարունակում է միջնորդի դեր կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև

Շվեյցարիան շարունակում է միջնորդի դեր կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան փակվելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մելանի Գուգելմանը։

Շվեյցարիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի և Իրանի հետ, որ այսուհետ էլ կկատարի (միջնորդի) իր դերը», - ասել է նա ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման:

Դիվանագետի խոսքով՝ չնայած Թեհրանում դեսպանատան ժամանակավոր փակմանը, «(համադաշնության) դեսպանն այսուհետ էլ կհետևի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղեկատվական ուղին մնա բաց»։

«Այդ փոխանակումն իրականացվում է կապի պաշտպանված ուղիներով և չի պահանջում պարտադիր ֆիզիկական ներկայություն Թեհրանում», - հավելել է Գուգելմանը:

Նա պարզաբանել է, որ գաղտնիության նկատառումներից ելնելով՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը «չի կարող լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել Շվեյցարիայի գործունեության մասին»:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում