Իրավունք

Բացահայտվել է 2026 թվականի մարտի 6-ին Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքը

2 րոպեի ընթերցում

Բացահայտվել է 2026 թվականի մարտի 6-ին Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2026 թվականի մարտի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային բազմաթիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է առերևույթ սպանություն կատարած օտարազգի քաղաքացին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է՝ անձը ատելության շարժառիթով պայմանավորված, առանձին դաժանությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:

Ի.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 15-րդ կետերով (առանձին դաժանությամբ՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով սպանությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում