Մերձավոր Արևելք

Պարսից ծոցում ճապոնական նավ է վնասվել

1 րոպեի ընթերցում

Պարսից ծոցում ճապոնական նավ է վնասվել

Ճապոնական տրանսպորտային Mitsui O.S.K. Lines ընկերությունը մարտի 12-ին հայտարարել է, որ One Majesty կոնտեյներային նավը վնասվել է Պարսից ծոցում խարիսխ գցելու ժամանակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Նավի անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, նավը շարունակում է գործել։ Վնասի պատճառն ու չափը դեռևս անհայտ են։ Սկսվել է հետաքննություն։

Mitsui O.S.K. Lines-ից հայտնել են, որ անձնակազմի անդամները նավի հետնամասում ցնցում են զգացել և ավելի ուշ հայտնաբերել են վնասը, երբ նավն արդեն խարիսխ էր գցել Հորմուզի նեղուցից մոտավորապես 96 կիլոմետր հարավ-արևմուտք։

Mitsui-ի կողմից շահագործվող նավթատարը նույնպես աննշան վնասվել է Օմանի ծոցում անհայտ առարկաների ընկնելու հետևանքով։ Տանկերը լքել է տարածքը, իսկ ընկերությունը կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում