Սպորտ

Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի կարող մասնակցել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի կարող մասնակցել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը

Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ իրանական կողմի համար հնարավոր չէ մասնակցել 2026 թվականին Միացյալ Նահանգներում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը «Իրանի դեմ իրենց կատարած չարագործությունների պատճառով»։

«Նրանք մեզ երկու պատերազմ են պարտադրել ընդամենը ութ կամ ինը ամսվա ընթացքում և սպանել ու նահատակել են մեր հազարավոր մարդկանց։ Մեզ համար հնարավոր չէ մասնակցել Աշխարհի գավաթին», - Associated Press-ի հաղորդմամբ՝ պետական ​​հեռուստատեսությանն ասել է սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտոնյաները CBS News-ին հայտնել են, որ նախագահ Թրամփն օրեր առաջ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին ասել է, որ իրենք ողջունում են Իրանի մասնակցությունն Աշխարհի առաջնությանը։ Այս հարցը քննարկվել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ Օվալաձև սենյակում հանդիպման ժամանակ։

Ինֆանտինոն Թրամփի հետ հանդիպումից հետո Instagram-ում գրել էր․ «Մեզ բոլորիս անհրաժեշտ է այնպիսի միջոցառում, ինչպիսին է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, որը մարդկանց կմիավորի հիմա ավելի, քան երբևէ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում