Մարտի 12-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 մարտ,  2026           

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ 

Ժամը 16:45-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հրավիրում է լրատվամիջոցներին ներկա գտնվել «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկմանը։ Բացման խոսքով հանդես կգան՝ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Քննարկումը կմոդերացնի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը։ Քննարկմանը կմասնակցեն. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) տնօրեն Անդրեյ Ափոյանը, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» տնօրեն Նաիրա Սուլթանյանը: Խնդրում ենք հաշվի առնել, որ ժամանակի սահմանափակության պատճառով լրատվամիջոցների հարցեր նախատեսված չեն։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ 

Ժամը 13:00-ին «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1) Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը (IODA) կազմակերպում է մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ժողովրդավարական պայմանների դիտարկման և վերլուծության նպատակով իրականացվող փաստահավաք առաքելության առաջին փուլի ամփոփմանը։ Մասնակիցներ՝ IODA հիմնադիր և համակարգող Ֆիլիպ Քալֆայան, IODA գործադիր խորհրդի անդամ Քենեթ Ռոթ, IODA գործադիր խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոն: Ասուլիսի ընթացքում պատվիրակության անդամները կներկայացնեն առաքելության շրջանակում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական դերակատարների և այլ շահագրգիռ կողմերի հետ անցկացված հանդիպումների արդյունքում ձևավորված նախնական դիտարկումները և հիմնական արձանագրումները։ +374 91 618893:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Թուրքիան և Մերձավոր Արևելքի ճգնաժամը» խորագրով։ Տեսակամրջին կմասնակցի քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և Հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ, ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը:

Ժամը 14:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Հիբրիդային միջամտությունների ռիսկերը. Հայաստանի և Մոլդովայի փորձը» թեմայով։ Բանախոսներ՝ քաղաքական վերլուծաբան, WatchDog.md համայնքի ղեկավար Վալերիու Պաշա (Մոլդովա), «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան (Հայաստան): Քննարկման ընթացքում կլինի անդրադարձ Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությանը, արտաքին ճնշումների և հնարավոր հիբրիդային ազդեցությունների մեխանիզմներին, դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի նախընտրական գործընթացների վրա և Մոլդովայի փորձին՝ ապատեղեկատվության ու քարոզչության դեմ պայքարում։

Մշակույթ

Ժամը 17:30-ին «ՀայԱրտ» կենտրոնում Ֆրայբուրգի համալսարանի «Մարիա Ցվետաևա» կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» կենտրոնի համագործակցությամբ՝ մարտի 12-31-ը կանցկացվի «Fear-Less-Hope. շրջանակելով ժամանակը» խորագրով հայ-գերմանական արվեստի փառատոնը։ Փառատոնի բացումը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը 18:30-ին։ Փառատոնի պաշտոնական բացումից առաջ՝ ժամը 17:30-ին տեղի կունենա մամուլի ասուլիս, մասնակցությամբ՝ «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ԺՊ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանի, «Մարիա Ցվետաևա» կենտրոնի տնօրեն, Ֆրայբուրգի համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Շորեի, «KOKI Freiburg» կինոթատրոնի տնօրեն Ներիման Բայրամի։ Փառատոնի շրջանակում, մարտի 13-ին՝ «ՀայԱրտ» կենտրոնում կբացվի նաև Հայաստանում խորհրդային բռնաճնշումներին նվիրված ցուցահանդես։  

Հայերեն Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026