Առաջիկայում ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ կստորագրվի համապատասխան համաձայնագիր և կտրվի TRIPP նախագծի գործնական իրագործման մեկնարկը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է։ Հունվարի 13–ին ԱՄՆ–ի եւ Հայաստանի կառավարություններն ընդունեցին TRIPP-ի իրականացման շրջանակը, իսկ առաջիկայում Հայաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ կստորագրվի համապատասխան համաձայնագիր եւ կտրվի նախագծի գործնական իրագործման մեկնարկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման կարեւոր ու զգայուն հարցը լուծում է ստացել օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրում։

«Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Կարեւոր է ընդգծել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17–ին, Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից եւ վերը նկարագրված զարգացումները նոր հնարավորություններ են բացում Եվրոպական Միության եւ Հայաստանի համար, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու եւ կոնկրետացնելու տեսակետից», - ասել է վարչապետը։

 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը