Իրավունք

Ավարտվել է մաքսային անցակետի 5 տեսուչի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

1 րոպեի ընթերցում

Ավարտվել է մաքսային անցակետի 5 տեսուչի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Պարզվել և հիմնավորվել է, որ 2024 թվականի հունվարի 15-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ, վիճելով Վրաստանից Հայաստան վերադարձող 4 անձի հետ, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ:

«Նախաքննության ընթացքում 5 մաքսային տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում