Ռուսաստան

«Ռոսատոմ»-ի 150 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

«Ռոսատոմ»-ի 150 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան

«Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտնել է, որ ավարտվել է իրանական «Բուշեր» ատոմակայանից ռուս աշխատակիցների և նրանց ընտանիքների տարհանման երկրորդ փուլը։ Հայաստանի տարածքով Ռուսաստան է տեղափոխվում 150 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երեկ երեկոյան մենք ավարտեցինք մեր աշխատակիցների տարհանման հերթական փուլը։ Մի քանի օր առաջ 150 մարդ լքել է «Բուշեր» ատոմակայանը և գիշերը հատել Հայաստանի սահմանը։ Նրանք արդեն ճանապարհին են դեպի մեր երկիր։ Սա տարհանման երկրորդ փուլն է», - լրագրողներին ասել է Լիխաչևը։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում