Ադրբեջան

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում աջակցության համար

1 րոպեի ընթերցում

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում աջակցության համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման, ինչպես նաև Ռուսաստանից Իրանի ժողովրդին Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության մատակարարման գործում ցուցաբերած աջակցության համար։

«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում առաջնորդները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների արագ դադարեցմանը և առկա սուր հակամարտության՝ քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Մասնավորապես, կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությունը շարունակելու հարցում։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում