Տնտեսություն

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորենի նոր խմբաքանակ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորենի նոր խմբաքանակ

Վերջին երեք օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի 11 երկաթուղային վագոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը 1023 տոննա է։

Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ռուսական ցորենի հերթական խմբաքանակի մասին վերջին անգամ հաղորդվել էր մարտի 9-ին: 

Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ ռուսական ցորենը Հայաստան կհասնի, անցնելով ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի տարածքով, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ուղիղ հաղորդակցություն չկա։ 

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան էր հասել 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Այդ ժամանակ երկաթուղային ճանապարհով Հայաստան էր տեղափոխվել 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին կրկին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ 1000 տոննա։ Դրանից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվելու են։ Ռուսական կողմը ևս հայտարարել էր Ադրբեջանի տարածքով Հայաստանին ցորենի մատակարարումները շարունակելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում