Մարտի 11-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 մարտ,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին Պարոնյան փողոցի՝ Ուրուգվայի հրապարակի հարակից տարածքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը կներկայացնի մայրաքաղաքում իրականացվող ծառերի փոխարինման ընթացքն ու կպատասխանի հետաքրքրող հարցերին:

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանի ասուլիսը։ Թեմա. գազաբալոնների վկայագրման գործընթացում սպասվող փոփոխությունները։

Ժամը 12:00-ին ԿԸՀ վարչական շենքում հաշվի առնելով վերջին օրերին հարցազրույցների հրավերները ԸՕ վերջին փոփոխությունների մեկնաբանման համար, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, խոսելով ուժի մեջ մտած ԸՕ դրույթների մասին, որոնք կիրառվելու են առաջիկա ընտրություններին, կներկայացնի ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցը և իհարկե, կպատասխանի հարցերին։ Մանվել, Մխիթար, Հայկ Բադալյան, Հովհաննես Մկրտչյան:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանում (Նժդեհի 23) տեղի կունենա Հայաստանի գրողների միության անշարժ գույքի՝ գրողների՝ Ծաղկաձորի ստեղծագործական տան գույքի վերաբերյալ դատական նիստ: Հայաստանի գրողների միություն:

Մշակույթ

Ժամը 12:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1) տեղի կունենա մամուլի ասուլիս։ Թեմա՝ հայ անվանի դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյան, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյան, Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյան: Մարտի 11-ին՝ ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր առաջին անգամ կղեկավարի Վահագն Պապյանը։ Համերգը նվիրված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին։ 099 010557:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան