Բաղային հայտարարել է, որ Իրանը գրկաբաց սպասում է Ավստրալիայում ապաստան ստացած կանանց ֆուտբոլի հավաքականի անդամներին

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը գրկաբաց  սպասում է կանանց ֆուտբոլի հավաքականի անդամներին՝ կոչ անելով  նրանց վերադառնալ տուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղային նշել է X հարթակում գրառման մեջ։

«Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին. մի՛ անհանգստացեք, Իրանը ձեզ սպասում է գրկաբաց։ Վերադարձե՛ք տուն»,- նշել է Բաղային։

Նա նշել է, որ Մինաբ քաղաքում Tomahawk հրթիռով սպանվեց ավելի քան 165 անմեղ իրանցի աշակերտուհի, իսկ հիմա «նրանք ցանկանում են մեր մարզիկներին պատանդ վերցնել՝ նրանց «փրկելու» անվան տակ»։

«Անամոթությունն ու երեսպաշտությունն ապշեցուցիչ են», - ասել է խոսնակը։

Ավելի վաղ Ավստրալիան հայտարարել էր, որ Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի հինգ անդամ Ավստրալիայում մարդասիրական վիզաներ և ապաստան են ստացել. նրանց անվտանգության հետ կապված մտահոգություններ են առաջացել այն բանից հետո, երբ նրանք Հարավային Կորեայի դեմ խաղից առաջ հրաժարվել են կատարել Իրանի օրհներգը։ Ավստրալիայի ներգաղթյալների նախարար Թոնի Բուրկը հայտարարել է, որ Ավստրալիայի ոստիկանությունը կանանց «տեղափոխել է անվտանգ վայր»։  Թիմի մյուս անդամներին ևս ասվել է, որ նրանք կարող են մնալ Ավստրալիայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին կոչ էր արել ապաստան տրամադրել իրանցի կանանց՝ նշելով, որ եթե Ավստրալիան նրանց չընդունի, ապա ԱՄՆ-ն դա կանի։

Իրան

Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի անդամներից մի քանիսն Ավստրալիայում ապաստան են ստացել

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել