Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի անդամներից մի քանիսն Ավստրալիայում ապաստան են ստացել

3 րոպեի ընթերցում

Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի հինգ անդամներ Ավստրալիայում մարդասիրական վիզաներ և ապաստան են ստացել. նրանց անվտանգության հետ կապված մտահոգություններ են առաջացել այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են կատարել Իրանի օրհներգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ավստրալիայի ներգաղթյալների նախարար Թոնի Բուրկը հայտարարել է, որ Ավստրալիայի ոստիկանությունը կանանց «տեղափոխել է անվտանգ վայր»։  Թիմի մյուս անդամներին ևս ասվել է, որ նրանք կարող են մնալ Ավստրալիայում։

«Նրանք ցանկանում են հստակ տեղ հասցնել, որ քաղաքական ակտիվիստներ չեն։ Նրանք մարզիկներ են, որոնք ցանկանում են անվտանգ լինել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում մի քանի օր շարունակ։

Թիմի մնացած անդամները տեղափոխվել են Գոլդ Քոստի օդանավակայան և մարտի 10-ի երեկոյան կմեկնեն Սիդնեյ։

Թիմի ավտոբուսը կարճ ժամանակով կանգնեցրել են տասնյակ ակտիվիստներ, որոնք փորձել են համոզել մյուս խաղացողներին ևս մնալ Ավստրալիայում:

«Ես թիմի մյուս անդամներին ասում եմ, որ նույն հնարավորությունը կա իրենց համար», - նշել է նախարարը՝ հավելելով, որ իրենք գիտակցում են, որ այդ կանայք գտնվում են դժվարին իրավիճակում։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հաստատել է, որ հինգ խաղացողներին տրամադրվել են մարդասիրական վիզաներ։

Գործակալության փոխանցմամբ՝ կանայք պետք է վերադառնային տուն, սակայն երկրպագուները մտահոգություն էին հայտնել նրանց անվտանգության համար, քանի որ թիմը հրաժարվել էր երգել ազգային օրհներգը նախորդ շաբաթ Հարավային Կորեայի դեմ խաղից առաջ։ Այս քայլը քննադատություն էր առաջացրել Իրանում, նրանց պատժելու կոչեր էին հնչել։

Ավստրալիայի մարդասիրական վիզաների ծրագիրը մշտական ​​պաշտպանություն է տրամադրում փախստականներին և մարդասիրական օգնության կարիք ունեցող անձանց: Վիզա ունեցողները կարող են ապրել, աշխատել և սովորել երկրում։

Մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում պահանջել էր գործողություններ ձեռնարկել՝ պնդելով, որ Ավստրալիան պետք է «ապաստան տա» կանանց։

«ԱՄՆ-ն կընդունի նրանց, եթե դուք չընդունեք», - հավելել էր նա։

Ավելի ուշ Թրամփը կրկին գրառում էր կատարել՝ նշելով, որ խոսել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ, և «հինգ խաղացողների համար արդեն հոգ են տարել»։ Թրամփը նշել էր, որ խաղացողներից մի քանիսն իրենց պարտավորված են զգում վերադառնալ, քանի որ «անհանգստանում են իրենց ընտանիքների անվտանգության համար, այդ թվում՝ ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքների պատճառով, եթե նրանք չվերադառնան»։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում