Իրավունք

Բացահայտվել է 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը

1 րոպեի ընթերցում

Բացահայտվել է 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը

Բացահայտվել է 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։

«Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ տուժողը 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է տուժողի մեջքի և որովայնի հատվածին՝ սպանելով նրան, այնուհետև դիմել է փախուստի»,– նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

2026 թվականի մարտի 9-ին առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում