Ավստրալիան հրթիռներ և հետախուզական ինքնաթիռ կուղարկի ԱՄԷ՝ իրանական գրոհներից պաշտպանվելու համար

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերը հետախուզական ինքնաթիռ և «օդ-օդ» դասի հրթիռների խմբաքանակ կուղարկեն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Պարսից ծոցի օդային տարածությունը պաշտպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։

«Իրանական հակամարտությունը Մերձավոր Արևելքում սկսվել է ավելի քան մեկ շաբաթ առաջ, և Իրանի պատասխան գրոհները շարունակում են թափ հավաքել՝ հասնելով արդեն աննախադեպ մասշտաբների։ Տարածաշրջանի տասներկու երկիր՝ Կիպրոսից մինչև Պարսից ծոց, շարունակում են ենթարկվել գրոհների», - ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է 9 News Australia հեռուստաալիքը։

Ալբանիզը նշել է, որ Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերը E7A Wedgetail հետախուզական ինքնաթիռ, ժամանակակից «օդ-օդ» դասի միջին հեռահարության հրթիռներ, ինչպես նաև օժանդակ անձնակազմ կուղարկեն ԱՄԷ՝ էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայիդ ալ Նահյանի խնդրանքով, որի հետ նա հեռախոսազրույց է ունեցել։

Ալբանիզի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ապրում է 115 000 ավստրալացի, այդ թվում՝ 24 000-ն՝ ԱՄԷ-ում, և սա դարձել է ռազմական օգնության տրամադրումը պայմանավորող գլխավոր գործոններից մեկը։

«Ավստրալացիներին ցուցաբերվող օգնությունը նշանակում է նաև օգնություն Արաբական Միացյալ Էմիրություններին և Պարսից ծոցի մյուս երկրներին չհրահրված հարձակումներից պաշտպանվելու գործում», - ասել է նա՝ ընդգծելով, որ ռազմական օգնությունը բացառապես պաշտպանական բնույթ ունի։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել