Մարտի 10-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 մարտ,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում (Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ) տեղի կունենա «READ JAPAN PROJECT» ծրագրի շրջանակում ինստիտուտին տրամադրված գրքերի շնորհանդեսը։ Ծրագրի շրջանակում ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է Ճապոնիային վերաբերող 137 մասնագիտական գրքով։ Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի «Tokyo Foundation for Policy Research» կազմակերպության կողմից՝ «The Nippon Foundation»-ի աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա կլինեն. Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, ՀՀ ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի վարիչ Արամ Քարամյանը, գիտական և դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներ։

Ժամը 15:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ասուլիսը։ Թեմա. Եկամուտների հայտարարագրման գործընթաց։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:00-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում կկայանա ֆորում՝ «Շնչառական բժշկության ապագան» թեմայով: Ֆորումի ընթացքում կհայտարարվի միջազգային շնչառկան կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչության պաշտոնական ձևավորման մասին։Միջոցառումը կազմակերպել են «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան», «Թոքաբանների ասոցիացիան» և «Ցիստիկ ֆիբրոզի հայկական ընտանեկան համայնքը»՝ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ: «Արաբկիր» ԲՀ, +374 99 757 657։                                                                                                                                                Ժամը 15:00-ից «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Երևան» դահլիճում /Ամիրյան 2/ Կովկասի ինստիտուտը հրավիրում է լուսաբանելու «Անվտանգային ոլորտի բարեփոխումները Հայաստանում և փորձագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներգրավումը» խորագրով հանրային քննարկումը։ Քննարկմանը բացման խոսքով հանդես կգա Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ելույթներով հանդես կգան ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվ. ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը, «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը և լրագրող, հաղորդավար Արշալույս Մղդեսյանը։ Ելույթներին կհետևի բաց քննարկում, որը կվարի Սերգեյ Մինասյանը։ (010) 540631:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Անմեղ լինելը բավարար չէ. Ղրիմի կամուրջը պայթեցնելու գործով ապօրինի մեղադրվում է ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը» խորագրով։ Բանախոսներ՝ փաստաբան Նուշիկ Տեր-Մովսիսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունց, Արթուր Տերչանյանի կինը Ժենյա Տերչանյան։ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ պայթյուն Ղրիմի կամրջի վրա: Ըստ ՌԱԴԾ-ի՝ պայթյունի մեղավորների թվում է նաև ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը: 2025 թ.-ի նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության անունից կայացվել է դատավճիռ. ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը և ևս 7 քաղաքացիներ դատապարտվել են ցմահ ազատազրկման։ 

Հայերեն Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026