Եվրոպա

Բելգիայում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

Բելգիայում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում

Բելգիայի Լիեժ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում: Ոչ ոք չի տուժել, սակայն շենքը նյութական վնաս է կրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Belga լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Ըստ հրապարակման՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես չորսին, սինագոգի առջև. կոտրվել են շենքի ապակիները, պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ սինագոգի դիմացի փողոցը փակ է, ընթանում է հետաքննություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում