Փեզեշքիանն Ալիևի հետ զրույցում հերքել է Իրանի առնչությունը Նախիջևանի վրա հարձակմանը

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը որևէ առնչություն չունի Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիևը հայտարարել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետաքննելու անհրաժեշտության մասին։

«Մարտի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց։ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանում ավիահարվածը որևէ առնչություն չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի», - հավելել է մամուլի ծառայությունը։

Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը հայտնել են Իրանից արձակված անօդաչուների մասին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, ևս մեկը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մերձակայքում։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկիրն իրավունք ունի հակահարված տալու։ Իրանի գլխավոր շտաբը հերքել է անօդաչու թռչող սարքեր Ադրբեջանի օդային տարածք արձակելու մասին տեղեկությունը՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։

Հայերեն العربية English Español فارسی ქართული

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը