Իրան

ԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ պատերազմում 7-րդ զինծառայողի զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ պատերազմում 7-րդ զինծառայողի զոհվելու մասին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

X հարթակում գրառման մեջ հրամանատարությունը նշել է, որ 7-րդ զինծառայողը մահացել է մարտի 1-ին Սաուդյան Արաբիայի վրա իրանական հարձակման ժամանակ ստացած վիրավորումից։

Մեկ այլ գրառման մեջ CENTCOM-ը հայտնել է, որ մարտի 6-ին Քուվեյթում ԱՄՆ ազգային գվարդիայի զինվոր է մահացել առողջության հետ կապված միջադեպի հետևանքով։ Նրա մահվան պատճառը հետաքննվում է։

Իրանական հարվածները Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան օբյեկտներին հաջորդել էին Իրանի ուղղությամբ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին։ Փետրվարի 28-ից մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։ Իսրայելը հայտնել է 10-ից ավելի զոհի մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում