Իրան

Թրամփը հայտարարել է Իրանին ավելի հուժկու և ավերիչ հարվածներ հասցնելու որոշման մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Իրանին ավելի հուժկու և ավերիչ հարվածներ հասցնելու որոշման մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին ավելի հուժկու և ավերիչ հարվածներ հասցնելու մասին՝ սպառնալով, որ այդ հարվածների ալիքի տակ կհայտնվեն նաև մինչ այս թիրախ չհամարվող այլ տարածքներն ու մարդկանց խմբերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը նշել է TruthSocial սոցիալական հարթակում արված գրառման մեջ։

Թրամփը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքի հարևան երկրներին այլևս հարվածներ չհասցնելու մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունն արվել է «միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անդադար հարձակման արդյունքում»։

«Նրանք (խմբ․՝ Իրանը) ցանկանում էին գրավել և կառավարել Մերձավոր Արևելքը։ Սա առաջին դեպքն է, երբ Իրանը հազարամյակների ընթացքում պարտվել է շրջակա մերձավորարևելյան երկրներին։ Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի բռնակալը» չէ, այլ «Մերձավոր Արևելքի պարտվողն» է, և այդպես կլինի տասնամյակներ շարունակ, մինչև նրանք հանձնվեն կամ, ավելի հավանական է, լիովին փլուզվեն։ Իրանն այսօր արդեն ավելի հուժկու և ավերիչ հարվածների է ենթարկվելու։ Իրանի վատ վարքագծի պատճառով լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան քննարկման ներքո են այն տարածքները և մարդկանց խմբերը, որոնք մինչև այս պահը որպես թիրախներ չէին դիտարկվում»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է դադարեցնել հարևան երկրներին թիրախավորումը, եթե նրանք չհարձակվեն Իրանի վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում