Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի Ադրբեջան
1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան մարտի 11-ին կայցելի Բաքու, որտեղ նա մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ԵԽ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանը Եվրոպական միության համար ռազմավարական նշանակության գործընկեր է։ Մեր էներգետիկ համագործակցությունը կարևորագույն նշանակություն ունի ԵՄ-ի էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու և էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու մեր ջանքերում»,-նշել է Կոշտան:
Նա հավելել է, որ Բաքվում անցկացվելիք հանդիպումները նաև հնարավորություն կտան՝ քննարկելու Մերձավոր Արևելքում արագ զարգացող աշխարհաքաղաքական իրավիճակը:
«Եվրոպական Միությունը լիակատար համերաշխություն է հայտնում Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին»,-հայտարարել է ԵԽ նախագահը։