Ադրբեջան

Արաղչին Բայրամովի հետ հեռախոսազրույցում հերքել է Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ հարվածները

2 րոպեի ընթերցում

Արաղչին Բայրամովի հետ հեռախոսազրույցում հերքել է Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ հարվածները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ հարված չի իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Արաղչին ընդգծել է Իրանի հանձնառությունը բարիդրացիական քաղաքականությանը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է Ադրբեջանի հետ կապերի ընդլայնման բոլոր ոլորտներում։

Արաղչին Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ արկ չի արձակել՝ ասելով, որ Իրանի զինված ուժերը հետաքննություն են անցկացնում այդ հարցի շուրջ։

Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու համար։ Եվս 1 ԱԹՍ ընկել էր դպրոցի մերձակա տարածքում։ Միջադեպի հետևանքով տուժել է 4 մարդ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ  հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհին։  

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում