Մարտի 6-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 մարտ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ից Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Տերյան 54/1 հասցեից կմեկնեն Արարատի մարզ, որտեղ ժամը 11:00-ին մարզի ջերմոցային տնտեսություններից մեկում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Կտրել գլուխը՝ գլխացավից ազատվելու համար. ի՞նչ է սպառնում Հայաստանից արտահանձնված օտարերկրյա քաղաքացիներին իրենց երկրներում» խորագրով։ Բանախոսներ՝ փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, կառավարող գործընկեր Արսեն Սարդարյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունց։

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան առցանց տեսակամուրջ՝ «Մերձավորարևելյան ճգնաժամն ու տարածաշրջան-ԱՄՆ հարաբերությունները» թեմայով՝ ռուս քաղաքագետ-ամերիկագետ, հրապարակախոս Մալեկ Դուդակովի մասնակցությամբ։

Մշակույթ

Ժամը 12:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում /Տերյան 72/ «Հասարակագիտական ստուգատես»-ի շրջանակում՝ Հայաստանի ազգային գրադարանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի և «Մխիթարյան» ճեմարանի հետ համատեղ կազմակերպում է «ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՀԱՅՐ ԵՒ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ» խորագրով միջոցառումը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350 և Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 325-ամյակներին։ Բացման խոսք՝ ՀԱԳ Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյան: Ողջույնի խոսքեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյան, «Մխիթարյան» հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գէորգ Սարգիսեան: Ծրագրում՝ «Մխիթար Աբբահոր ոտնահետքերով»-զեկույց, «Սիսական»-զեկույց, երաժշտական մաս, ցուցադրության մաս: +374 33 62 35 13:  

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան