Չնայած իրանական կողմի հերքմանը՝ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհը իրականացրել է Իրանի ԶՈՒ-ն

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը, թե Իրանը առնչություն չունի Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների գրոհի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, որ հենց իրանական ԱԹՍ-ներով են հարվածներ հասցվել Նախիջևանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ իրանը հարգում է բոլոր երկրների սուվերենությունը, և հատկապես մուսուլմանական և հարևան երկրների, ինչպես նաև այսօր Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերով  Ադրբեջանի դեմ գրոհների հերքումը ոչ մի պարագայում չի կարող ընդունելի լինել»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հավելել է, որ տեխնիկական միջոցների օգնությամբ արձանագրվել է, որ Իրանի զինված ուժերի կողմից գրոհների նպատակով 4 ԱԹՍ է ուղարկվել Նախիջևանի ուղղությամբ, որոնցից մեկը խոցվել է ադրբեջանական բանակի կողմից, իսկ մյուսները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ միջնակարգ դպրոցի շենքը՝ ուսումնական պրոցեսի ընթացքում։

«Բարեբախտաբար, միջնակարգ դպրոցը թիրախավորած ԱԹՍ-ն չի հասել իր նպատակին, ընկել է դպրոցի շենքի մոտ և պայթել։ Հաշվի առնելով այս ամենը՝ մենք ակնկալում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը դադարեցնեն հերքումները, ներողություն խնդրեն տեղի ունեցած միջադեպի համար, ինչպես նաև ակնկալում ենք, որ մեղավորները կպատժեն Իրանի համապատասխան մարմինների կողմից»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները մարտի 5-ին Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ  հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։  Ալիևը Իրանին մեղադրել է Ադրբեջանի դեմ ահաբեկչական ակտ իրականացնելու մեջ և շեշտել, որ դրա հետ կապ ունեցող բոլոր անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ Իրանը պետք է Ադրբեջանին պարզաբանումներ ներկայացնի։ Ալիևը նաև հայտարարել է, որ զինված ուժերին հանձնարարված է նախապատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ։ Միևնույն ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցել և չի մասնակցի Իրանի դեմ գործողություններին։ 

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների գրոհին։  

Հայերեն العربية Русский

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել