Իրավունք

Կոռուպցիոն առանձին դեպքեր շարունակում են արձանագրվել, սակայն համակարգային բնույթ չունեն. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

2 րոպեի ընթերցում

Կոռուպցիոն առանձին դեպքեր շարունակում են արձանագրվել, սակայն  համակարգային բնույթ չունեն. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հայաստանում կոռուպցիոն դրսևորումները լիովին բացառված չեն, սակայն գրանցվող առանձին դեպքերը համակարգային բնույթ չեն կրում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ԱԺ-ում կոմիտեի՝ 2025թ գործունեության մասին հաղորդման քննարկման շրջանակում:  

«Կոռուպցիոն դրսևորումները լիովին բացառված չեն և չեն կարող բացառված լինել որևէ երկրում: Ցավոք, առանձին դեպքեր շարունակում են արձանագրվել նաև այսօր: Սակայն անհնար է չնկատել, որ այդպիսի երևույթները ոչ թե կրում են համակարգային բնույթ, այլ իրենցից ներկայացնում են առավելապես տեղային և առանձին դրսևորումներ, որոնց դեմ պետությունը մղում է համակարգված պայքար»,-ասաց Նահապետյանը:

Ըստ նրա՝ այս էական հանգամանքը վկայում է այն մասին, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը տվել է նկատելի արդյունք: Սակայն, ըստ կոմիտեի նախագահի, նույնիսկ մեկ դեպքը մտահոգիչ է և պահանջում է հետևողական արձագանք:

Սակայն այն փաստը, որ խնդիրը չունի համակարգային բնույթ, ըստ նրա, կարելի է գնահատել որպես կարևոր առաջընթաց հակակոռուպցիոն պայքարում:

«Մեր անելիքը հստակ է՝ շարունակել ինստիտուցիոնալ ամրապնդումը, ապահովել կանխարգելման, բացահայտման և պատասխանատվության մեխանիզմների արդյունավետ կիրառումը, որ տեղային դրսևորումներն էլ աստիճանաբար հասցվեն նվազագույնի»,-ասաց Նահապետյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում