Մերձավոր Արևելք

Իսպանիան ռազմական ինքնաթիռով տարհանել է իր քաղաքացիներին Մերձավոր Արևելքից

1 րոպեի ընթերցում

Իսպանիան ռազմական ինքնաթիռով տարհանել է իր քաղաքացիներին Մերձավոր Արևելքից

Իսպանական ռազմական ինքնաթիռը հաջողությամբ տարհանել է Մերձավոր Արևելքում բնակվող 171 իսպանացիների, որոնք ցանկանում էին հեռանալ տարածաշրջանից ամերիկյան և իսրայելական ուժերի կողմից Իրանի դեմ հարձակմամբ սկսված պատերազմական իրավիճակով պայմանավորված։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Asscoiated Press լրատվական գործակալությունը, ինքնաթիռը մարտի 5-ի առավոտյան ժամանել է Մադրիդի մոտակայքում գտնվող ավիաբազա։ Ինքնաթիռը թռիչք է իրականացրել Օմանից։

Իսպանական իշխանությունները նաև տարհանում են քաղաքացիներին սովորական չվերթներով։

Իսպանիայի կառավարությունն ավելի վաղ հրաժարվել էր թույլ տալ ամերիկյան ռազմական ուժերին օգտագործելու իր երկու ռազմաբազաներն Իրանի դեմ գործողությունների համար։

Դրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կդադարեցնի առևտուրն Իսպանիայի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում