Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Նախիջևանի օդանավակայանին. APA
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Իրանի կողմից Նախիջևանում ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել. Նախիջևանի օդանավակայանին։
Նշվում է նաև, որ ևս մի քանի ԱԹՍ-ներ ընկել են այլ վայրերում։
Տեղի բնակիչները Trend-ին հայտնել են, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Սեկերաբադ բնակավայրի դպրոցի մոտ։