Իրան

Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ իրականացնել Իրանի շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա» թերթին ասել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ տրամադրել։ Մենք համապատասխան փորձ ունենք», - ասել է Ուլյանովը։

Նրա խոսքով՝ Թեհրանը ներկա իրավիճակում պատրաստ կլինի օգտվել Ռուսաստանի միջնորդական ծառայություններից։

«Սակայն ամերիկացիները հասկացնում են, որ իրենց միջնորդներ պետք չեն։ Իբր, Վաշինգտոնը կարող է ինքնուրույն գլուխ հանել առկա խնդիրներից։ Իրականում ամերիկացիների մոտ դա շատ վատ է ստացվում», - ասել է Ուլյանովը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում