Մարտի 5-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 մարտ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Մատենադարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմին: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյան, ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյան, ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդրա Մայջինսկա, Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկա /հանդես է եկել նաև ֆիլմում/: Ֆիլմը պատմում է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կորսված միջնադարյան ձեռագրի՝ «Սկևռայի Ավետարանի» խորհրդավոր անհետացման և 20-րդ դարի վերջին գրեթե պատահականորեն հայտնաբերման մասին։ Նախագիծն իրականացվում է Հայաստան-Լեհաստան մշակութային համագործակցության շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի կինոյի հիմնադրամի  համաֆինանսավորմամբ։ Նախապես տրամադրում ենք ֆիլմի փակ հղումը՝ ասուլիսից առաջ ֆիլմը դիտելու համար՝ https://vimeo.com/1164570579?fl=tl&fe=ec /Password: Awetaran_1198/ : ՀՀ ԿԳՄՍՆ :

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ին «DoubleTree by Hilton» հյուրանոցի «Milano» սրահում Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը (ԱՎԻ) հայտարարում է «Զսպում վերափոխման միջոցով» երկօրյա անվտանգային համաժողովի անցկացման մասին: Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության (FCDO) աջակցությամբ կազմակերպված համաժողովը կհյուրընկալի շուրջ 80 մասնակիցների՝ կառավարական օղակներից, ակադեմիական շրջանակներից, միջազգային փորձագիտական համայնքից և քաղաքացիական հասարակությունից: «Համաժողովը նպատակ ունի նպաստել փորձի փոխանակմանը Հայաստանի և Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Հունգարիայի ու Լատվիայի առաջատար մասնագետների միջև»,- նշել են ԱՎԻ-ում: Համաժողովին ելույթ կունենան հեղինակավոր բանախոսներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մի քանի գլխավոր քարտուղարների նախկին հատուկ խորհրդատու Քրիս Դոնելին /Միացյալ Թագավորություն/, Շվեդիայի հոգեբանական պաշտպանության գործակալության ներկայացուցիչներ Լիզա Մոբրանդն /Շվեդիա/, Defense & Security Analysis հանդեսի գլխավոր խմբագիր Դր. Թոմաս Յանգը /ԱՄՆ/, Լոնդոնի Քինգս քոլեջի գիտաշխատող Դր. Ալեքսանդր Ֆիննենը /Միացյալ Թագավորություն/, Էներգախնայողության հիմնադրամի գործադիր տնօրեն Աստղինե Պասոյան /Հայաստան/: +374 91 409 753:

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Թբիլիսի տեսակամուրջ. «Տարածաշրջանային զարգացումները՝ ըստ Երևանի և Թբիլիսիի փորձագետների» թեմայով: Հարավային Կովկասի երկրներում և ընդհանրապես տարածաշրջանում իրադարձությունները սրընթաց են զարգանում՝ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու ապաշրջափակման գործընթացի մեկնարկը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու, ագրեսիա հարևան Իրանի դեմ։ Ինչպե՞ս են այդ իրադարձությունները գնահատում փորձագետները Երևանում և Թբիլիսիում։ Մասնակիցներ. Երևանում՝ քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյան, Թբիլիսիում՝ քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձե:

Մշակույթ

Ժամը 19:00-ին Latitude Art Space-ում (Աշտարակի խճուղի 7) կկայանա Ռոմեո Մելիքյանի «Զբաղված մարդկանց պատկերներ» խորագրով ցուցահանդեսի բացումը և «Ռոմեո» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Օրեր առաջ ՀԲԸՄ-ում տեղի ունեցած Ռոմեո Մելիքյանի «Զբաղված մարդկանց պատկերներ» խորագրով ցուցադրության հաջող ընթացքից հետո տեղափոխվում է Latitude Art Space, որը թույլ է տալիս ներկայացնել նույն շարքերի ընդլայնված ընտրանին։ Լուսաբանման համար խնդրում ենք մոտենալ 30 րոպե շուտ: +374 41 800 667:

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ժամանակակից երաժշտության փառատոնի հերթական սիմֆոնիկ համերգը։ Կհնչեն ֆրանսահայ կոմպոզիտոր Ստեփան Էլմասի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ Հեղինե Ռափյանի կատարմամբ, Գևորգ Հովհաննիսյանի «Ադաջոն»։ Համերգի երկրորդ բաժնում տեղի կունենա կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի 3-րդ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ֆերնանդո Օսկար Գաջինին։ +374 93 51 71 12: 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան