Մերձավոր Արևելք

Իրաքի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները

2 րոպեի ընթերցում

Իրաքի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները

Իրաքի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆուադ Հուսեյնը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները՝ Իրանին հարվածների և էներգաշուկայի համար հետևանքների ֆոնին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Իրաքի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Չորեքշաբթի օրը՝ 2026 թվականի մարտի 4-ին, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանում ռազմական իրադրությունը, որը սրընթաց վատթարանում է, դրա քաղաքական և տնտեսական հետևանքները, այդ թվում՝ դրա ազդեցությունը էներգետիկ շուկայի վրա», - նշել են նախարարությունում։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում