ՀՀ վարչապետն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի. Նազելի Բաղդասարյանը հերքել է X–ում տարածվող տեսանյութերի բովանդակությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն՝ անդրադառնալով  X սոցիալական հարթակում տարածվում տեսանյութերին, ըստ որոնց ԱՄԷ-ում՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը:

«Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում «Al Jazeera»-ին և «Euronews»-ին՝ պնդելով, թե ԱՄԷ-ում՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։

Հայտարարում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։

Տեսանյութերում շրջանառվող բոլոր թվերը, «արժեքները», ինչպես նաև իմ՝ վարչապետի խոսնակի, անունից ներկայացվող մեկնաբանությունները ամբողջությամբ հորինված են և չեն համապատասխանում իրականությանը։

Նախընտրական այս շրջանում գործ ունենք դասական FIMI (Foreign Information Manipulation and Interference) մեխանիզմի հետ, որտեղ կիրառվում են մի քանի բնորոշ գործիքներ՝ կեղծ վերագրում (false attribution) հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներին («Al Jazeera», «Euronews»)՝ նյութին վստահելիության կեղծ տպավորություն հաղորդելու նպատակով։ Ինչպես միշտ նույնաբովանդակ նյութերի միաժամանակյա շրջանառումը տարբեր անանուն հաշիվներից, բոտային և կիսաբոտային ցանցերի միջոցով արագացված տարածումը թեմային արհեստական «թափ» հաղորդելու նպատակով է արվում։

Այս օրերին արձանագրել ենք համակարգված ակտիվացում՝ նույն տեքստերի, նույն ձևակերպումների և սինխրոն մեկնաբանությունների զանգվածային կրկնությամբ, ինչը վկայում է կոորդինացված տեղեկատվական միջամտության մասին»,– գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը։

Հայերեն العربية English

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին