Իրան

Արաղչին Թրամփին մեղադրել է «անիրատեսական սպասումների» պատճառով Իրան-ԱՄՆ բանակցությունները խափանելու համար

2 րոպեի ընթերցում

Արաղչին Թրամփին մեղադրել է «անիրատեսական սպասումների» պատճառով Իրան-ԱՄՆ բանակցությունները խափանելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անիրատեսական սպասումները» հանգեցրին Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների խափանման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Երբ բարդ միջուկային բանակցությունները դիտարկվում են որպես անշարժ գույքի գործարք, և մեծ ստերը մթագնում են իրականությունը, անիրատեսական սպասումները երբեք չեն կարող իրականանալ», - գրել է դիվանագետը։

Նա հավելել է, որ այդ ամենի արդյունքում «զայրույթից ռմբակոծվեց բանակցությունների սեղանը»։

«Պրն. Թրամփը դավաճանեց դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին», - եզրափակել է Արաղչին։

Փետրվարին Օմանում և Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան բանակցությունների երեք փուլ, որոնցից վերջինը՝ փետրվարի 26-ին։ Իրանը միջուկային խնդրին ուղղված բանակցությունների արդյունքները որակել էր որպես դրական և հայտարարել քննարկումները շարունակելու պատրաստակամության մասին։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին Իրանին՝ դա հիմնավորելով Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Ավելի վաղ Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմի բանակցող, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ իրենք իրանական կողմի հետ երկրորդ հանդիպումից հետո հասկացել են, որ համաձայնության հասնել չի հաջողվի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում