Մերձավոր Արևելքից 9000 ամերիկացի է հեռացել. Ռուբիո
1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքից 9000 ամերիկացի կարողացել է դուրս գալ փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կա ևս 1500 ամերիկացի, որոնք խնդրում են օգնել մեկնման հարցում», - Ռուբիոյի խոսքերն է մեջբերում ԱՄՆ պետքարտուղարությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դիտարկում է երկրի քաղաքացիներին չարտերային, ռազմական և կոմերցիոն թռիչքների միջոցով տարհանելու տարբերակները։ Ռուբիոն նաև հայտնել է, որ ներկա իրավիճակում եղել են նաև դեպքեր, երբ ինքնաթիռն օդում է եղել, սակայն օդային տարածքը փակվել է, և այն ստիպված է եղել վերադառնալ։ Թռիչքների հետ խնդիրներ են առաջանում նաև օդանավակայանների թիրախավորման և փակման պատճառով։
Նա նշել է նաև, որ ամերիկյան դեսպանատները և դիվանագիտական ներկայացուցչությունները գտնվում են Իրանի կողմից ուղիղ հարվածների տակ։ Դրանցից շատերից անձնակազմը նախապես հեռացվել է։ Տարածաշրջանային երկրներում որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ էլ դադարեցրել են աշխատանքը։